Logo

Մոուրինյուն խոսել է Լուկակուի բարձր արդյունավետության մասին

10:02 / 02.10.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 7-րդ տուրում «Ռոման» 2-0 հաշվով հաղթեց «Ֆրոզինոնեին»։ Գոլի հեղինակ դարձան բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն և իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։ Խաղից հետո Լուկակուի խաղին է անդրադարձել հռոմեական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։

«Ռոմելուն գոլեր է խփում այստեղ, խփել է «Մանչեսթեր Յունայթեդում», «Ինտերում»։ Լուկակուն արդյունավետ է խաղում ցանկացած ակումբում։ Լավ է, որ ես այն մարզիչը չեմ, որը նրան կզրկի իր հրաշալի որակները դրսևորելու հնարավորությունից»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում «Ռոմայի» մամուլի ծառայությունը։

30-ամյա Լուկակուն, որը վարձակալական հիմունքներով է խաղում «Գայլերի» կազմում, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ