Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Գալաթասարայի»՝ իր դեմ ներկայացրած մեղադրանքի մասին, հայտնում է Sky Sports-ը:
«Նրանք ճիշտ չեն վարվել, որովհետև չգիտեին իմ անցյալի մասին: Նրանք չգիտեն Աֆրիկայի հետ իմ հարաբերությունների մասին, չգիտեն, թե ինչ բարեգործական կազմակերպությունների հետ եմ աշխատել: Նրանք ամբողջ ուժով հարձակվեցին ինձ վրա, սակայն այդ ամենը բումերանգի էֆեկտ ունեցավ: Բոլորը գիտեն իմ մարդկային որակների մասին»,- ասել է պորտուգալացին:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Գալաթասարայի» հետ դերբիից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում մրցակցի ներկայացուցիչներին համեմատել էր կապիկի հետ: