Logo

Մոուրինյուի կոշտ պատասխանը Գվարդիոլային

17:07 / 06.12.2024Ֆուտբոլ
null

Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Պեպ Գվարդիոլայի հայտարարությանը:

Ավելի վաղ, երբ երկրպագուները վարքով Գվարդիոլային համեմատել էին պորտուգալացու հետ, նա պատասխանել էր, որ Ժոզեն Անգլիայում 3 տիտղոս է նվաճել, իսկ ինքը՝ 6:

«Պեպը երեկ ինչ-որ բան էր ասել: Նա 6 տիտղոս է նվաճել, իսկ ես՝ 3, բայց ես այդ 3 տիտղոսները նվաճել եմ մաքուր և արդար պայքարում»,- 61-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Sporx-ը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո Պեպ Գվարդիոլան մերսիսայդյան ակումբի երկրպագուներին ցույց էր տվել նվաճած տիտղոսների քանակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա