Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրում «Ռոման» «Օլիմպիկոյում» ընդունել էր «Մոնցային» և հաղթանակի հասավ 1:0 հաշվով: Հաղթական գոլը 90-րդ րոպեին խփեց իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին:
41-րդ րոպեից հյուրերը խաղում էին 10 ֆուտբոլիստով: Երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվել էր Դանիլո Դ'Ամբրոզիոն:
Կարմիր քարտ ստացավ նաև «Գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն՝ մրցակցի կիսապաշտպան Մատեո Պեսինայի հասցեին հեգնական ժեստեր ցույց տալու համար:
«Ռոման» 14 միավորով բարձրացավ 6-րդ տեղ: «Մոնցան» 12 միավորով 11-րդն է:
Ա սերիա, 9-րդ տուր
«Ռոմա» – «Մոնցա»՝ 1:0
Ստեֆան Էլ Շարավի, 90