«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ ֆուտբոլասերներն անհիմն են հրաշք սպասում իտալական ակումբից:
«Մենք այս մրցաշրջանում երկու բարդ ժամանակահատված ենք ունեցել: Դրանցից մեկն առաջնության սկզբում էր, երբ 1 միավոր ենք գրանցել, սակայն պետք է վաստակեինք 9: Մյուսը բարդ խաղերի շարքն է. «Ֆիորենտինա», «Ատալանտա», «Յուվենտուս», «Լացիո», հիմա էլ՝ «Միլան»:
Մարդկանց թվում է, թե «Ռոմայի» մարզի անունն է Ժոզե Հարի Մոուրինյու Փոթեր: Դա սպասելիքների աստիճանը զգալի բարձրացնում է, բայց ճշմարտությունն այն է, որ մենք շատ բարդ խնդիր ենք փորձում լուծել»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Իտալիայի Ա Սերիայի 19 տուրից հետո «Գայլերը» 8-րդն են, սակայն չորրորդ տեղից հետ են 4 միավորով: