«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է ակումբի վարած տրանսֆերային քաղաքականությունը, գրում է AS-ը:
«Ակումբի համար Չեմպիոնների լիգան կարևոր չէ: Եթե մրցաշարը նշանակություն ունենար ղեկավարության համար, ապա «Ֆեյենորդի» ու «Բենֆիկայի» դեմ խաղերից առաջ նոր տրանսֆերներ կտեսնեինք, բայց տրանսֆերների համար ոչ մի ջանք չի գործադրվել»,- ասել է պորտուգալացին:
Մոուրինյոն խնդրել էր ձեռք բերել Մարկո Ասենսիոյին և Անդրեյ Լունինին, բայց թուրքական ակումբը պայմանագիր չի կնքել այդ ֆուտբոլիստների հետ:
Հատկանշական է, որ «Ֆեներբահչեի» երկրպագուների կարծիքով՝ Մոուրինյոն դիտավորյալ է նման կերպ քննադատել ակումբին, քանի որ ցանկանում է հեռացվել և ստանալ ֆինանսական խոշոր փոխհատուցում:

