Logo

Մոուրինյոն պատմել է, որ 2 անգամ մերժել է «Ռեալին»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 22.05.2020ՍՊՈՐՏ
Jose Mourinho - Մոուրինյոն պատմել է, որ 2 անգամ մերժել է «Ռեալին»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:25

-

-

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է 2010 թվականին «Ինտերից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին։

Վերջին մրցաշրջանում միլանյան ակումբը պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ հաղթել է Չեմպիոնների լիգայում։

«Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ արդեն պայմանագիր էի ստորագրել «Ռեալի» հետ։ Ինչ-որ մեկը ասում էր, որ «սերուցքայինների» ներկայացուցիչները վճռորոշ հանդիպումից առաջ եկել են մեր հյուրանոց, սակայն դա սուտ է։ Այդպիսի բան չի եղել։

Ցանկանում էի կարիերաս շարունակել «Ռեալում»։ Նրանք ցանկանում էին պայմանագիր կնքել ինձ հետ դեռ 2009-ին, սակայն ղեկավարությունը թույլ չտվեց ինձ հեռանալ։ Ես արդեն մերժել էի մադրիդցիներին, երբ գլխավորեցի «Չելսին», իսկ երեք անգամ նրանց «ոչ» չեն ասում։

Որոշեցի հեռանալ «Ինտերից» «Բարսելոնայի» հետ կիսաեզրափակիչից հետո, քանի որ գիտեի, որ կհաղթեմ Չեմպիոնների լիգայում։ Դա ճիշտ որոշում էր, բայց «Ինտերում» ես երջանիկ էի»,-Մոուրինյոն խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։

Ժոզե Մոուրինյոն պատմել է՝ ինչ է շշնջացել Գվարդիոլային 10 տարի առաջ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ