
տուր
01 Հունվար 1970 - 13:26
- - 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Տոտենհեմն» այսօր Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ Լոնդոնի այգիներից մեկում մարզում էր անցկացրել, որի ժամանակ ֆուտբոլիստները չէին պահպանել սոցիալական հեռավորության կանոնը: Եվ ահա, պորտուգալացին ավելի ուշ ներողություն է խնդրել մարզումն անցկացնելու համար:
«Ես ընդունում եմ, որ իմ քայլը ճիշտ չէր և չէր համապատասխանում կառավարության ցուցումներին: Գիտեմ, որ մենք պետք է կոնտակտի մեջ լինենք միայն մեր ընտանիքի անդամների հետ: Շատ կարևոր է, որ բոլորս հետևենք կառավարության հորդորներին, լինենք պատասխանատու, օգնենք առողջապահության համակարգին՝ այդպիսով փրկելով կյանքեր», – պորտուգալացու խոսքերն է փոխանցում The Mirror-ը:

