Logo

Մոուրինյոն մտադիր է վերադառնալ Անգլիա

00:42 / 09.11.2024Ֆուտբոլ
null

Պորտուգալացի հանրահայտ մասնագետ Ժոզե Մոուրինյոն, որը ներկայումս գլխավորում է թուրքական «Ֆեներբահչեն», ցանկություն է հայտնել գլխավորել անգլիական «Նյուքասլը»:

Ըստ The Guardian-ի` 61-ամյա Մոուրինյոն կարծում է, որ «Նյուքասլն» Անգլիա վերադարձի համար շատ լավ տարբերակ է: Մոուրինյոն կանոնավոր կապ է պահպանում «Նյուքասլի» տնօրենների խորհրդի նախագահ Յասեր ալ-Ռումայյանի հետ:

«Նյուքասլը» գլխավորում է անգլիացի Էդի Հաուն: Թիմը 15 միավորով Պրեմիեր լիգայի 10 տուրից հետո 11-րդն է:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն Անգլիայում երկու անգամ գլխավորել է Լոնդոնի «Չելսին», մեկական անգամ` «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ