
Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Կոնֆերենցիաների Լիգա, Որակավորում
19 Օգոստոս 2021 - 21:30
1Տրաբզոնսպոր
2 

ԱՍ Ռոմա
0 - 1 Լորենցո Պելեգրինի - 54`
1 - 1 Անդրեաս Կորնելիուս - 63`
1 - 2 Էլդոր Շոմուրոդով - 80`
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Տրաբզոնսպորի» դեմ տարած հաղթանակը։ Հռոմեական ակումբը հաղթեց 2-1 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
«Այս մրցակիցը համապատասխանում էր ոչ թե Կոնֆերենցիաների լիգայի՝ այլ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի մակարդակին։ Դժվար էր, քանի որ նրանց կազմում բազում փորձառու ֆուտբոլիստներ կային։ Երկրպագուները նույնպես կարևոր դեր խաղացին։
Մենք պահպանեցինք բալանսը, դժվար էր։ Այնուամենայնիվ, խաղն, ընդհանուր առմամբ, դրական տպավորություն թողեց»,- Մոուրինյոյի խոսքն է հաղորդում Sky Sport-ը։

