Logo

Աղբյուր․ Մոուրինյոն կգլխավորի «Ռեալը»

09:07 / 22.03.2023Ֆուտբոլ
null

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամռանը կգլխավորի Մադրիդի «Ռեալը», հայտնում է իսպանացի լրագրող Օյեր Ֆանո Դադեբատը:

«Հաջորդ ամառ «Ռեալի» գլխավոր մարզիչը կդառնա Ժոզե Մոուրինյոն, և սա առաջին անգամ դուք կարդում եք այստեղ: Ուրախացեք և տոնեք, երբ դրա մասին հայտարարեն հուլիսին»,- Թվիթերում գրել է լրագրողը:

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր։ Մոուրինյոն 2021 թվականից է աշխատում «Ռոմայում»։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մադրիդյան ակումբը երկրորդ անգամ գլխավորել է 2021 թվականի հուլիսին: 63-ամյա իտալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա