Logo

Մոուրինյոն կբանակցի «Ռոմայի» հիմնական մրցակիցներից մեկի հետ

19:29 / 21.01.2024Ֆուտբոլ
null

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որն օրեր առաջ հեռացվել էր «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից, առաջիկա շաբաթվա ընթացքում կսկսի բանակցել Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» ղեկավարության հետ, հաղորդում է The Sunday Times-ը:

60-ամյա մասնագետը հռոմեական ակումբում 3 տարի անցկացնելուց հետո Իտալիայի առաջնությունից հեռանալու մտադրություն չունի: Նա դեռևս չի ցանկանում դիտարկել Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբների առաջարկները:

Հիշեցնենք, որ Մոուրինյոյին «Ռոմայում» փոխարինել է ակումբի լեգենդ Դանիելե Դե Ռոսին, որի գլխավորությամբ առաջին խաղում «Գայլերը» հաղթանակ են տարել: 

Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Ռոման» նավաճել էր իր պատմության մեջ առաջին եվրագավաթը՝ դառնալով Կոնֆերենցիաների լիգայի հաղթող: Պորտուգալացին հռոմեական ակումբին դուրս էր բերել նաև Եվրոպա լիգայի եզրափակիչ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ