Logo

Մոուրինյոն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը որոշակի իրավիճակի դեպքում

15:47 / 04.06.2025Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը, հնարավոր է, հեռացվի զբաղեցրած պաշտոնից, եթե թիմն Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում պարտվի Գերմանիայի հավաքականին, գրում է Record-ը:

Մարտինեսի հեռացման դեպքում Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու 2 հիմնական թեկնածու կլինի: Ազգային հավաքականում աշխատանքի կարող են անցնել «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կամ «Ալ Հիլալի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը: 

«Ֆեներբահչեն» շարունակում է վստահել Մոուրինյոյին, չնայած թիմն ավարտված մրցաշրջանում ոչ մի տիտղոս չնվաճեց: Պորտուգալացին շատ է ցանկանում ապագայում գլխավորել ազգային հավաքականը:

Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի Գերմանիա - Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 4-ին և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ