
տուր
01 Հունվար 1970 - 19:33
- - 

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի կիսապաշտպան Դելե Ալիի դժգոհության մասին. Եվրոպա լիգայի շրջանակներում կայացած «Անտվերպենի» դեմ խաղում անգլիացին այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: Խաղի 68-րդ րոպեին Ալին տեսնելով, որ բոլոր փոփոխություններն իրականացված են, բարձրացավ տրիբունա՝ ի նշան բողոքի:
«Եկեք չփախչենք իրականությունից: Պահեստայինների նստարանին նստած ֆուտբոլիստը տեսնում է, որ 5 փոփոխություն արդեն կատարված է. բնական է, որ դա նրան չի երջանկացնի: Ես նրանից այլ բան չէի էլ սպասում», – Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Մոուրինյո. «Ես շատ երիտասարդ եմ, դեռ 10-15 տարի կաշխատեմ»

