Logo

Մոուրինյոն գոհ չէ «Ռոմայի» խաղից՝ չնայած 7-0 հաշվով հաղթանակին

14:11 / 18.09.2023Ֆուտբոլ
null

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրում «Էմպոլիի» նկատմամբ 7-0 հաշվով տնային հաղթանակից հետո նշել է, որ գոհ չէ իր թիմի ցուցադրած խաղից։

«Լավ ելույթ էր, բայց ոչ 7-0-ի։ Մենք ձգտում ենք հաղթանակի, և որ հաղթենք հարմարավետ հաշվով։ Եղան վերելքներ ու անկումներ, այդ թվում՝ ֆիզիկական առումով, քանի որ ոչ բոլորն էին պատրաստ խաղալ 90 րոպե։

Ցավում եմ «Էմպոլիի» համար, սակայն ֆուտբոլն այսպիսին է։ Երբեմն լինում է նաև 7-0։ Ամեն դեպքում, ինձ որոշ բաներ դուրս չեկան իմ թիմի խաղում։ Մարզիչների հետ միասին կվերլուծենք ամեն բան։

Ինձ համար այնքան էլ կարևոր չէր, թե արդյոք Լուկակուն գոլ կխփի։ Հնարավոր է, որ դա կարևոր էր նրա համար, քանի որ հարձակվողներն ապրում են գոլերի համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «Ռոմայի» կազմում առաջին գոլն էր խփել թիմի նորեկ, բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, իսկ արգենտինացի Պաուլո Դիբալան ձևակերպեց դուբլ։ Մայրաքաղաքային թիմն առաջին հաղթանակն էր տարել ընթացիկ առաջնությունում ու 4 միավորով բարձրացել 12-րդ տեղ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ