Logo

Մոուրինյոն դատական ​​հայց է ներկայացրել «Գալաթասարայի» դեմ

22:59 / 28.02.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Թուրքական «Ֆեներբահչեի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դատական ​​հայց է ներկայացրել Ստամբուլի «Գալաթասարայի» դեմ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նախօրեին պորտուգալացի մասնագետը երկու խաղով որակազրկվել է «Գալաթասարայի» դեմ Թուրքիայի Սուպերլիգայի 25-րդ տուրի մրցավեճում (0-0) մրցակցի թիմի մարզչական կազմին և խաղացողներին կապիկի հետ համեմատելու համար, ևս երկու խաղով` նույն հանդիպումից հետո թուրք մրցավարներին վիրավորելու համար:

Մոուրինյոն պնդում է, որ իր խոսքն ամբողջությամբ խեղաթյուրված է: Հանրահայտ մասնագետը «Գալաթասարայից» 1 միլիոն 907 հազար թուրքական լիրա է պահանջում (մոտ 50 հազար եվրո): Գումարը խորհրդանշական է, քանի որ 1907 թվականը «Ֆեներբահչեի» հիմնադրման տարին է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ