Պորտուգալացի անվանի մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ֆեներբահչեի» ու «Լիոնի» միջև Եվրոպա լիգայի հիմնական փուլի հանդիպմանը (0-0) հայտնվել է զավեշտալի իրավիճակում:
Թուրքական թիմի գլխավոր մարզիչը մոտեցել է՝ իր գործընկերոջը ողջունելու, սակայն «Լիոնի» գլխավոր մարզիչ Պյեր Սաժին ողջունելու փոխարեն սեղմել է նրա օգնականի ձեռքը: Վերջինը մատնացույց է արել գլխավոր մարզչին: Ժոզեն գլխի է ընկել, որ այն մարդուն չի մոտեցել, որին ցանկանում էր: Ի վերջո մարզիչների միջև ձեռքսեղմումը կայացել է:
Եվրոպա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):