Logo

Մոուրինյո․ «Չհաղթեցինք մեկ խաղացողի պատճառով»

10:35 / 10.11.2022ՍՊՈՐՏ
Ժոզե Մոուրինյո-5

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Սասուոլոյի» հետ ոչ-ոքիից (1:1) հետո քննադատել է իր թիմի ֆուտբոլիստներից մեկին։

«Կարծում եմ, որ անցկացրինք լավ հանդիպում՝ դրական ու լուրջ տրամադրվածությամբ։ Ցավալի է, որ ամբողջ թիմի ջանքերը ձախողեց մեկ խաղացող իր ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքով։ Չեմ նշի նրա անունը։ Չհաղթեցինք մեկ խաղացողի պատճառով։ Խաղադաշտում իմ 16 խաղացողներ էին, և նրանցից 15-ի վերաբերմունքը գործին ինձ դուրս եկավ։ Ես նրան ասացի, թե ինչու այլևս նման բան չի կրկնվելու»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է DAZN-ը։

Ա Սերիայի 14-րդ տուրից հետո «Ռոման» 26 միավորով 6-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ