«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը հետաքրքրել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին՝ հաղորդում է Il Romanista-ն։
Պորտուգալացի մասնագետը հույս ունի, որ հռոմեական ակումբի հարձակվող Թեմի Աբրահամը, որն ավելի վաղ Լոֆտուս-Չիկի հետ հանդես է եկել անգլիական ակումբում, ֆուտբոլիստին կհամոզի «Ռոմա» տեղափոխվել։
25-ամյա Լոֆտուս-Չիկն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Անգլիայի առաջնության 12 խաղի՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիացի կիսապաշտպանը նաև Չեմպիոնների լիգայում անցկացրած 4 խաղում 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։