Իտալական «Ռոման» մտադիր է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մեյսոն Գրինվուդի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Sun-ը։
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անգլիացու հոր հետ քննարկել է հնարավոր տրանսֆերը:
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականին ձերբակալվել էր սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով, սակայն մեկ տարի անց արդարացվել էր դատարանի կողմից: Գրինվուդը չի վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ ակումբը ներքին հետաքննություն է անցկացնում իրավիճակի վերաբերյալ:
Գրինվուդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, գլխավոր թիմում խաղացել էր 2019-2022 թվականներին: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:


