
տուր
01 Հունվար 1970 - 13:27
- - 

«Տոտենհեմը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանին, որի ընթացքում ներդնելու է 145 միլիոն եվրո:
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 5 ֆուտբոլիստից կազմված ցուցակ է կազմել, որոնք կարող են ուժեղացնել «Տոտենհեմի» կազմը: Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի մասնագետի ցանկում տեղ են գտել «Նիցայի» ֆուտբոլիստ Ատալը, «Նորվիչի» խաղացող Ջամալ Լյուիսը, «Լեյպցիգի» եզրային հարձակվող Մարսել Զաբիտցերը, «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն և «Վալենսիայի» հենակետային կիսապաշտպան Ջոֆրեյ Կոնդոգբիան: Նշվում է, որ ամենաթանկ ֆուտբոլիստները վերջին 3-ն են. Զաբիտցերն ու Միլիտաոն գնահատվում են 40 միլիոն եվրո, իսկ Կոնդոգբիայի համար «Վալենսիան» կպահանջի 28 միլիոն եվրո:

