
Անգլիա, Պրեմիեր Լիգա, 29 տուր
07 Մարտ 2020 - 21:30
1Բըրնլի

Տոտտենհեմ Հոտսպուր
1 - 0 Քրիս Վուդ - 13`
1 - 1 Դելե Ալի - 50`
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Բառնլիի» դեմ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում պատասխանել է այն հարցին՝ արդյոք կցանկանար իր թիմում ընդգրկել Մոուրինյո-ֆուտբոլիստին, եթե նման հնարավորություն ունենար:
«Բալտեմար Բրիտոն ասել է, որ ես ծո՞ւյլ էի, երբ ֆուտբոլ էի խաղում: Ճիշտ է: Միանգամայն իրավացի է: Ֆուտբոլիստ Ժոզե Մոուրինյոն չէր խաղա իմ գլխավորած թիմում, ամեն ինչ շատ պարզ է: Կվաճառեի՞ նրա տրանսֆերը․ արդեն առաջարկեցի, վերցրեք նրան անվճար»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Football.London-ը:
Պորտուգալացին կիսապաշտպանի դիրքում հանդես է եկել «Ռիու Ավե», «Բելենենսեշ», «Սեզիմբրու» ու «Կոմերսիու և Ինդուստրիա» ակումբներում: 1987 թվականին 24 տարեկանում ավարտել է մարզական կարիերան՝ կենտրոնանալով մարզչական աշխատանքի վրա:
«Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում վաստակել է 40 միավոր և 7-8-րդ հորիզոնականներն է բաժանում «Շեֆիլդ Յունայթեդի» հետ: Լոնդոնյան թիմի առաջիկա մրցակից «Բառնլին» նրանից հետ է մնում 2 միավորով:
Մխիթարյան. «Մոուրինյոն ինձ տեսավ նախաճաշելիս ու ասաց. «Քո պատճառով ինձ քննադատում են»

