Logo

Մոուրինյո. «Պեդրոն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց նաև հիանալի սուզորդ է»

00:54 / 13.11.2023Ֆուտբոլ
null

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հռոմեական դերբիից հետո «Լացիոյի» ֆուտբոլիստ Պեդրոյին սուզորդ է անվանել:

«Չէի ցանկանում Մանչինիին միայնակ թողնել Պեդրոյի դեմ. կարիք կար, որ Կարսդորպը մնար ու օգներ նրան:

Պեդրոն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց նաև բնածին սուզորդ է, գերազանց լողորդ. այն, թե ինչպես է նա սուզվում լողավազանում, պարզապես գեղեցիկ է»,- ասել է պորտուգալացի մարզիչը հետխաղյա ասուլիսին:

Հիշեցնենք, որ «Լացիոյի» ու «Ռոմայի» միջև Ա Սերիայի 12-րդ տուրի խաղն ավարտվել էր առանց դարպասի գրավման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ