«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Գալաթասարայի» մարզիչ Օկան Բուրուկի քթից բռնելու դրվագը, հայտնում է Goal-ը:
Թուրքիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում սկզբունքային մրցակցին պարտվելուց հետո պորտուգալացին իր գործընկերոջ թիկունքից մոտեցել և բռնել էր նրա քթից:
«Մեկ լուսանկարը հազար խոսքի արժեք ունի: Եթե ասեի, թե ինչ է եղել, դա իմ վարկածը կլիներ, իսկ «Գալաթասարայի» մարզիչն իր տեսակետը կներկայացներ:
Խոսքերը քիչ նշանակություն ունեն, իսկ լուսանկարները խոսուն են: Վստահ եմ՝ Հոլիվուդում արդեն տեսել են, թե ինչ է կատարվել»,- ասել է «Յուրահատուկը»:


