Logo

Մոուրինյո. «Ես «Ռեալին» պետք չեմ»

23:59 / 22.11.2023Ֆուտբոլ
null

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր՝ «Ռեալը» գլխավորելու խոսակցությունների մասին:

«Իմ վերադարձը «Ռեա՞լ»: Ֆլորենտինո Պերեսը շատ խելացի է, նա գիտի, որ ակումբում արդեն աշխատում է սուպերմարզիչ, այնպես որ՝ ես «Ռեալին» պետք չեմ: 

Ես մադրիդիստ եմ, հետևում եմ թիմի խաղերին: Հուսով եմ՝ Անչելոտին կմնա «Ռեալում»: Նա մադրիդցիների համար կատարյալ մարզիչ է», - պորտուգալացու խոսքն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն:

Մոուրինյոն գլխավորել է «Ռեալը» 2010-ից մինչև 2013 թվականը, ակումբի հետ դարձել Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է երկրի սուպերգավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա