Logo

Մոուրինյո. «Ես մի փոքր այլ տրանսֆերային շուկա էի ակնկալում»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 18.08.2021ՍՊՈՐՏ
Screenshot 4 1 - Մոուրինյո. «Ես մի փոքր այլ տրանսֆերային շուկա էի ակնկալում»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է հռոմեացիների տրանսֆերային գործունեությանն ու միջմրցաշրջանային պատրաստվածությանը:

«Շատ կարևոր էին վերջին ընկերական խաղերն ու թիմի մարզումները: Ես կարողացա ճանաչել ֆուտբոլիստներին, նրանք էլ՝ ինձ: Մենք ճաշել ենք ու որոշ երեկոներ անցկացրել միասին: Լավ է, որ մեր միջմրցաշրջանն անցավ Պորտուգալիայում:

Մեր անցկացրած տրանսֆերային շուկան մի փոքր տարբեր էր իմ ակնկալիքներից, բայց վստահ եմ՝ նոր ֆուտբոլիստները մեզ շատ բան են տալու: Պարզապես նախնական ծրագրերն էր տարբեր: Սպինացոլայի վնասվածքն ու Ջեկոյի հեռանալը չկային իմ ծրագրերում:

Այնուամենայնիվ՝ գոհ եմ ակումբի կատարած աշխատանքից: Մատիաս Վինյան տաղանդավոր երիտասարդ է, Ռուի Պատրիսիուն էլ հենց այն դարպասապահն է, որին ցանկանում էի տեսնել իմ թիմում: Աբրահամի՝ Անգլիայից հեռանալու որոշումը շատ բան է ասում նրա մասին: Նա հավակնոտ ու տաղանդավոր երիտասարդ է, հուսամ՝ կտեսնենք նրա լավագույն որակներն այստեղ», – նշել է պորտուգալացին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ