«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական ուշագրավ հայտարարությունն է արել, հայտնում է Goal-ը:
«Ֆարենսեի» դեմ խաղից առաջ լրագրողը հարց է ուղղել՝ ասելով՝ արդյոք ասուլիսների ժամանակ հնչեղ հայտարարություններն անելը հոգեբանական հնա՞րք է եղել և մարտավարության մա՞ս կազմել, ինչին Մոուրինյոն կտրուկ պատասխան է տվել:
«Կներեք, բայց կարծում եմ՝ ես հայտնի եմ իմ հաջողություններով, նվաճած տիտղոսներով, ոչ թե այն հիմարություններով, որ ժամանակ առ ժամանակ ասել եմ»,- նշել է պորտուգալացին:


