Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր և թիմի մի քանի ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին, հաղորդում է A Bola-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոուրինյոն, նրա շտաբի մի քանի անդամներ և որոշ ֆուտբոլիստներ ունեն վիրուսային վարակի ախտանշաններ «Պորտուի» դեմ խաղից առաջ:
«Մենք բոլորս առողջ ենք: Բոլորը մարզվել են, ամեն ինչ լավ է։ Ոչ ոք սահմանափակումներ չունի ճանապարհորդելու կամ խաղալու վերաբերյալ։
Ես չեմ մտածել խաղը հետաձգելու մասին։ Ամեն ինչ սկսվեց Լոնդոնում մի խաղացողից, որը, իմ կարծիքով, գլխավոր մեղավորն է (ծիծաղում է)։ Ես նրա անունը չեմ տա, բայց կատակում եմ նրա հետ տեղի ունեցածի մասին։ Հետո ես երկրորդն էի (հիվանդանալը-խմբ.), իսկ ինձնից հետո` ևս մի քանիսը»,- ասել է պորտուգալացին:
«Պորտու» - «Բենֆիկա» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին:

