«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ շվեյցարական «Սերվետի» դեմ խաղից (4-0) հետո հայտարարել է, որ Ա Սերիայի բոլոր թիմերն ուժեղ են «Շերիֆից» ու «Սերվետից»:
«Ա Սերիայում ու Եվրոպա լիգայում «Ռոման» տարբերություն զգո՞ւմ է. իհարկե զգում է, քանի որ խաղամակարդակի տարբերություն կա: Ա Սերիայի թիմերի դեմ խաղալն ավելի բարդ է, քան, ամենայն հարգանքով, «Շերիֆի» ու «Սերվետի»: Մենք վեց միավոր վաստակեցինք այս խաղերում, բայց դա սպասելի էր, քանի որ կազմում նույնիսկ մեծ փոփոխություններով մենք ուժեղ թիմն էինք: Ա Սերիայի ցանկացած թիմ ավելի ուժեղ է, քան այս երկու թիմերը:
«Սլավիան» այլ պատմություն է, քանի որ նրանք ուժեղ են ու հեշտությամբ կարող էին հայտնվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Բայց «Սերվետի» ու «Շերիֆի» դեմ ընդհանուր չորս խաղերում պետք է 12 միավոր վաստակենք»,- Football Italia-ն մեջբերում է պորտուգալացի մասնագետի խոսքը:
Հիշեցնենք, որ «Շերիֆի» դեմ արտագնա խաղում «Ռոման» հաղթել էր 2-1 հաշվով: