Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» 4-0 հաշվով հաղթեց «Մայնցի» դեմ արտագնա խաղում։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում. հեթ-տրիկ գրանցեց Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, մեկ գոլ խփեց Բունդեսթիմում նրա խաղընկեր, վինգեր Լերոյ Սանեն։
Մյունխենյան գրանդը գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում է և իր մրցակցին կիմանա նոյեմբերի 3-ին կայանալիք վիճակահանության ժամանակ։
Գերմանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Մայնց» - «Բավարիա»` 0-4
Ջամալ Մուսիալա, 2, 37, 45+4, Լերոյ Սանե, 45+1