Logo

Առանց Ջամալի. Մուսիալայի բուժզննման արդյունքը

15:34 / 05.04.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան վնասվածք ստանալուց հետո բուժզննում է անցել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրբաթ երեկոյան 22-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի հետին մկանի պատռվածք է ստացել «Աուգսբուրգի» դեմ Բունդեսլիգայի խաղում (3-1): Բուժզննումից հետո հաստատվել է վնասվածքը»,- նշված է ակումբի հաղորդագրությունում:

Բունդեսլիգայի առաջատարն օրեր անց Չեմպիոնների լիգայում կանցկացնի Միլանի «Ինտերի» դեմ քառորդ եզրափակիչի առաջին խաղը: Ջամալ Մուսիալան չի մասնակցի հանդիպմանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ