Logo

Մուսիալան նշել է երեք լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներին

20:45 / 11.09.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան նշել է լավագույն երեք երիտասարդ ֆուտբոլիստներին.

«Կարծում եմ` լավագույններն են Ջուդ Բելինգեմը, Պեդրին և Բուկայո Սական։ Ջուդը հիանալի է խաղում, իսկ Պեդրին զարմանահրաշ ֆուտբոլիստ է, Սական շատ լավ է հասկանում խաղը»,- մեջբերում է ESPN-ը։

21-ամյա Մուսիալան 2024/25 մրցաշրջանում «Բավարիայում» երեք խաղում մրցակիցների դարպասը գրավել է մեկ անգամ։ Վերջերս նա Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երրորդ խմբի առաջին տուրում Գերմանիայի ազգային հավաքականի կազմում Հունգարիայի դեմ խաղում (5-0) դարձել էր 1 գոլի ու 3 ասիստի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ