Logo

Մուսիալան հենակներով հետևել է «Բավարիայի» մարզմանը

19:36 / 21.07.2025Ֆուտբոլ
null

Ծանր վնասվածք ստացած և վիրահատության ենթարկված գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան հենակներով հետևել է Մյունխենի «Բավարիայի» մարզմանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը ՊՍԺ-ի դեմ ԱՄՆ-ում կայացած աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչի մրցավեճում ոտքի կոտրվածք էր ստացել մրցակցի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային բախվելուց հետո:

2024/25 մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը 44 խաղում խփել էր 21 գոլ և կատարել 8 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ