Logo

Մուսիալան Դոնարումային բախվելուց հետո ոտքի կոտրվածք է ստացել

21:08 / 05.07.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպման առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին ծանր վնասվածք է ստացել:

Ավելացված ժամանակում խաղային դրվագում գերմանացին բախվել է ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային և ոտքի կոտրվածք ստացել: Դրվագից հետո Դոնարուման արտասվել է:

«Ջամալ Մուսիալան ծանր վնասվածքից հետո ստիպված էր թողնել խաղադաշտը: Մենք քեզ հետ ենք, Ջամալ»,- գրել է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը:

ՊՍԺ - «Բավարիա» խաղում հաշիվը դեռևս չի բացվել, հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ