Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան խոսել է կարիերայի առաջիկա ծրագրերի մասին։
«Ցանկանում եմ դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Առաջիկա 1-2 տարվա ընթացքում ամեն ինչ անելու եմ, որպեսզի հասնեմ մարզավիճակիս գագաթնակետին»,- գերմանական ակումբի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Bild-ը։
20-ամյա Մուսիալան 2019 թվականի ամռանն է Լոնդոնի «Չելսիի» ակադեմիայից տեղափոխվել «Բավարիայի» համակարգ։ Գերմանական գրանդի հիմնական թիմում կիսապաշտպանը անցկացրել է 130 խաղ, խփել 31 գոլ ու կատարել 24 արդյունավետ փոխանցում։
Գերմանիայի ազգային հավաքականի կազմում 23 հանդիպման մասնակցած և 1 գոլ խփած Մուսիալայի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 110 միլիոն եվրո։