«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը հայտնել է, որ Էդուարդ Սպերցյանը կմնա ակումբում, տեղեկացնում է Чемпионат-ը.
«Ուրախ ենք, որ Սպերցյանը մնում է։ Լուրջ առաջարկ էինք ստացել, բայց բանակցությունները երկար չտևեցին։ Էդիկը լավ է սկսել մրցաշրջանը: Պերենի ու Ավգուստոյի հետ համագործակցությունը հիանալի է ստացվում։ Ավելին չեմ կարող ասել»,- նշել է Ռուսաստանի չեմպինի գլխավոր մարզիչը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մոտ էր անգլիական «Սաութհեմփթոն» տեղափոխվելուն, բայց գործարքը չկայացավ։
Էդուարդ Սպերցյանն արդեն Հայաստանում է և հավաքականի կազմում սկսել է մարզական հավաքը սեպտեմբերյան խաղերին ընդառաջ:


