Լևերկուզենի «Բայերի» ֆրանսիացի հարձակվող Մուսա Դիաբին 50 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով տեղափոխվեց անգլիական «Ասթոն Վիլա», հաղորդում է բիրմինգհեմյան ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել «Ասթոն Վիլայի» հետ: Բանակցությունների ընթացքում Դիաբին մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի առաջարկը: Արաբական ակումբն առաջարկել է ավելի բարձր աշխատավարձ, քան «Ասթոն Վիլան»:
2022/23 մրցաշրջանում Դիաբին գերմանական ակումբի կազմում մասնակցել է 48 հանդիպման, դարձել 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև 10 խաղի է մասնակցել Ֆրանսիայի հավաքականի կազմում: