Ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրատ Գասիևն այցելել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» մարզաբազա, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Բռնցքամարտիկը շրջել է ակումբի տարածքով, ծանոթացել մարզաբազայի պայմաններին և հանդիպել ղեկավարության հետ։
Հիշեցնենք, որ Գասիևն օրեր առաջ նվաճել էր WBA միջմայրցամաքային գոտին` հաղթելով Երևանում կայացած մենամարտում։
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն