Իսպանիան, Պորտուգալիան, Ուկրաինան ու Մարոկկոն կներկայացնեն 2030թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ:
L'Equipe-ի հաղորդմամբ՝ եթե հայտն ընդունվի, պատմության մեջ առաջին անգամ Մունդիալը կանցկացվի երկու մայրցամաքներում՝ Եվրասիայում և Աֆրիկայում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիան չի հավակնի ԱԱ-2030-ն ընդունելուն:
Հիշեցնենք, որ Մունդիալ-2030-ն ընդունող երկրի անունը հայտնի կդառնա 2024 թվականի սեպտեմբերին:


