Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Բրազիլիան 2 անընդմեջ ոչ-ոքիից հետո առաջին հաղթանակն է տարել

11:59 / 21.03.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան ընտրական գոտու 13-րդ տուրում 2-1 հաշվով հաղթել է Կոլումբիայի թիմին:

Տանտերերի կազմում գոլով են աչքի ընկել Վինիսիուս Ժունիորն ու Ռաֆինյան: Հյուրերի միակ գոլը խփել է Լուիս Դիասը:

«Սելեսաոն» երկու անընդմեջ ոչ-ոքիից հետո առաջին հաղթանակն է տարել և մրցաշարային աղյուսակում բարձրացել է երկրորդ տեղ:

Այժմ Դորիվալ Ժունիորի գլխավորած թիմը 4 միավորով է հետ մնում առաջատար Արգենտինայի հավաքականից, որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարից Մունդիալի եզրափակիչ փուլ են դուրս գալիս 1-6-րդ տեղերի թիմերը, իսկ 7-րդ տեղը գրաված թիմն անցումային հանդիպում է անցկացնելու այլ կոնֆեդերացիայի ներկայացուցչի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ