Հայտնի է դարձել ՖԻՖԱ-ի ծրագրերը կապված Մունդիալ 2030-ի հետ: Ըստ COPE-ի՝ աշխարհի առաջնությունը կմեկնարկի 2030 թվականի հունիսի 8-ին։
Հունիսի 8-9-ը (շաբաթ-կիրակի) նախատեսված է մրցաշարի հարյուրամյակի տոնակատարություն, ինչպես նաև՝ Ուրուգվայի, Արգենտինայի և Պարագվայի առաջին հանդիպումները, որոնք կանցկացվեն Հարավային Ամերիկայում։
Բացման արարողությունը և մեկնարկային հանդիպումները տեղի կունենան հունիսի 13-14-ը (հինգշաբթի-ուրբաթ)։ Հունիսի 15-16-ը կանցկացվեն Ուրուգվայի, Արգենտինայի և Պարագվայի խմբերում մնացած մասնակիցների առաջին հանդիպումները։
Հունիսի 21-22-ը նախատեսված են Ուրուգվայի, Արգենտինայի և Պարագվայի խմբերի բոլոր թիմերի երկրորդ խաղերը։ Սպասվում է, որ աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա կիրակի՝ հուլիսի 21-ին։ Այսպիսով, մրցաշարը կարող է տևել 44 օր։