Ճապոնիայի հավաքականը 2026թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի ասիական գոտու մրցաշարի երրորդ փուլի տնային խաղում 7 անպատասխան գնդակ է ուղարկել Չինաստանի դարպասը (տեսանյութ)։
Ճապոնացիների կազմում դուբլ է ձևակերպել «Մոնակոյի» հարձակվող Տակումի Մինամինոն, մեկական գոլի հեղինակ են դարձել Վատարու Էնդոն, Կաորու Միտոման, Ձյունյա Իտոն, Դայձեն Մաեդան և Տակեֆուսա Կուբոն:
Հիշեցնենք, որ մրցաշարի արդյունքներով ենթախմբերի լավագույն երկու հավաքականները կնվաճեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր, իսկ երրորդ և չորրորդ տեղ գրաված թիմերը պայքարը կշարունակեն չորրորդ փուլում: