Logo

Մումբայ. Ղարիբյանը, Դավթյանը և Պետրոսյանն առաջատարների թվում են

00:24 / 19.06.2025• Շախմատ
null

Հունիսի 16-ից Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025 միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Մամիկոն Ղարիբյանը, Արսեն Դավթյանն ու Մանուել Պետրոսյանն առաջատարների թվում են։

Հայ շախմատիստները հաղթել են մեկնարկային բոլոր երեք պարտիաներն ու բաժանում են 1-24-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը վրացի Լևան Պանցուլայան է։

Չորրորդ մրցափուլը կկայանա հունիսի 19-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 15:30-ին։ 9 տուրից բաղկացած մրցաշարը կավարտվի հունիսի 24-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ