«Չելսիի» հարձակվող Միխայլո Մուդրիկը հայտարարել է, որ լոնդոնյան դերբիում նրա գոլն «Արսենալի» դարպասը պատահական չէր: Ուկրաինացին եզրից գնդակը կախել է դարպասապահի գլխավերևով:
«Խաղից առաջ «Չելսիի» դարպասապահների մարզիչ Տոնի Խիմենեսն ինձ հուշուց, որ Դավիդ Ռայան միշտ ավելի առաջ է դիրք զբաղեցնում, քան մյուս դարպասապահները»,- ուկրաինացու խոսքն է մեջբերում Olt Sports-ը:
«Չելսիում» անհաջող մեկնարկից հետո Մուդրիկը նախորդ 3 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: Եզրային հարձակվողի տրանսֆերի համար պայքարում «Չելսին» հաղթել է հենց «Արսենալին»: