Մուայթայի Հայաստանի հավաքականը Հունաստանում կմասնակցի աշխարհի առաջնությանը:
Թաիլանդական բռնցքամարտի տարվա գլխավոր ստուգատեսին մեծահասակների պայքարում Հայաստանը կներկայացնեն Նարեկ Խաչիկյանը (57 կգ) և Ռոման Սեդրակյանը (60 կգ), մինչև 23 տարեկանների պայքարում՝ Էրիկ Չիլինգարյանը (60 կգ):
«Բարձր եմ գնահատում մեր մարզիկների հոգեբանական ու ֆիզիկական պատրաստությունը։ Այս առաջնությունը վարկանիշային է հաջորդ տարի կայանալիք մուայթայի աշխարհի խաղերի համար։ Ակնկալում ենք շատ բարձր արդյունքներ»,- Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է հավաքականի մարզիչ Կարեն Գրիգորյանը։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի մայիսի 31-ից հունիսի 10-ը:
Ֆոտո՝ ՀՄՖ