Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան շարունակելու է այլ թիմում:
«Պոգոնի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստն ակումբի թույլտվությամբ հեռացել է ուսումնամարզական հավաքի վայրից և մեկնել բուժզննման, որպեսզի միանա իր նոր թիմին: Այդ ակումբի անունը դեռ չի նշվում:
Բիչախչյանը «Պոգոնում» է խաղում 2022 թվականից: Այդ ընթացքում 112 խաղում նա խփել է 18 գոլ, կատարել 12 ասիստ:
Վահանի և լեհական ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2025-ի ամառ:


