Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում գերմանական «Շտուտգարտից» կրած տնային պարտությունը (0-1):
«Նրանք առաջին րոպեից ավելի լավ էին խաղում և արժանի էին հաղթանակին: Աջ կենտրոնական պաշտանի միջոցով «Շտուտգարտը» դուրս էին գալիս մեր պրեսինգից:
Անկասկած մենք տուժեցինք նրանց խաղային տեմպի պատճառով, բայց հիմա ժամանակը չէ քննարկել Իտալիայի առաջնության խաղերի տեմպը: Չեմ կարծում, թե «կալչոյում» այն չափազանց դանդաղ է»,- մարզչի խոսքն է փոխանցում gianlucadimarzio.com-ը: