Logo

Մոստովոյ. Զախարյանը մեծ ապագա ունի

10:15 / 27.10.2023Ֆուտբոլ
null

Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը խոսել է Արսեն Զախարյանի՝ «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխության մասին:

«Արսենի տեղափոխությունը հիանալի է: Դեռ վաղ է խոսել նրա խաղի մասին, բայց նա արդեն սուզվել է այդ ֆուտբոլային մթնոլորտում։ Բացի այդ, նա հայտնվել է լավ թիմում, որը լավ է հանդես գալիս և խաղում է Չեմպիոնների լիգայում:

Զախարյանի խնդիրն այժմ թիմի հիմնական կազմում տեղ գտնելն է: Նա մեծ ապագա ունի, ընդամենը 20 տարեկան է, արդեն վստահում են նրան և ամեն ինչ հիանալի է ընթանում։

Արսենը հայտնվել է լավ ֆուտբոլային մթնոլորտում և լավ քաղաքում։ Ինձ համար ավելի հեշտ էր հարմարվել Իսպանիային, մինչև այդ ես երեք տարի եղել էի Պորտուգալիայում և Ֆրանսիայում։ Ես արդեն շրջել էի Եվրոպայով մեկ, սակայն Զախարյանն առանց դրա էլ լավ է իրեն դրսևորում: Չմոռանանք, որ նա 5 տարվա պայմանագիր ունի»,- «Комсомольская правда»-ի հետ զրույցում ասել է Մոստովոյը:

Հիշեցնենք, որ 20-ամյա կիսապաշտպանը բասկյան ակումբի կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 6 խաղի և նորամուտը նշել Չեմպիոնների լիգայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա