Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը կարծում է, որ Ստամբուլի «Գալաթասարայը» կարիերան շարունակելու լավ տարբերակ է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի համար:
««Գալաթասարայը» բավականին հայտնի, ուժեղ թիմ է Եվրոպայում, խաղում է ուժեղ առաջնությունում։ Սա միանշանակ լավ տարբերակ է Եվրոպայում կարիերա սկսելու համար, հատկապես, որ Զախարյանը երիտասարդ է»,- Ալեքսանդր Մոստովոյի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:
Ավելի վաղ Ռուսաստանի ազգային հավաքականի 19-ամյա կիսապաշտպանը հերքել էր թուրքական ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերը:
Հիշեցնենք, որ Gezen Dokuz-ը հայտնել էր, որ հայ ֆուտբոլիստը մոտ է կարիերան «Գալաթասարայում» շարունակելուն: Որոշ ժամանակ անց տեղեկությունը հաստատել էր հայտնի ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։
Նախորդ տարի Զախարյանը մոտ էր Լոնդոնի «Չելսի» տեղափոխությանը, սակայն գործարքը չկայացավ տեխնիկական խնդիրների պատճառով։
Զախարյանի հայր. «Արսենի՝ «Գալաթասարայ» տեղափոխվելու վերաբերյալ լուրերը կեղծ են»