Պաոլո Վանոլին «Սպարտակի» նոր գլխավոր մարզիչն է՝ հաստատում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
Իտալացի մասնագետի ու ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը կլրանա 2022-23 մրցաշրջանի ավարտին: Ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու պայմանագրային հնարավորություն կա:
Վանոլիի հետ «Սպարտակում» կաշխատի ՊՍԺ-ի նախկին սկաուտ Լուկա Կատանին, որը կզբաղեցնի ակումբի մարզական տնօրենի պաշտոնը:
Հատկանշական է, որ Վանոլին վերջին տարիներին եղել է Անտոնիո Կոնտեի օգնականը «Չելսիում» ու «Ինտերում»: